Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ինձնից հանում ես իմ հոգին, մարմնիցս՝ շունչը իմ, մահվանից՝ կյանքը իմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ուստի իմ հոգին խեղդվելն է ընտրում ու մահը, քան իմ մարմինը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 7:15
12 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։


Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։


Այն օրերին մարդիկ մահը պիտի փնտրեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։


դու երազով վախեցնում, տեսիլքով սարսափեցնում ես ինձ։


Քանի որ հավիտյան չեմ ապրի, թող որ ես համբերող միշտ լինեմ։ Հեռո՛ւ կաց ինձնից, քանի որ իզուր է կյանքը իմ։


քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։


Արդ, Տե՛ր, Տե՛ր, հոգիս վերցրո՛ւ ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնելը, քան թե ողջ մնամ»։


Ովքեր մահ են տենչում, չեն հասնում դրան, փնտրում են այն, ինչպես գանձ են փորում,


և ուրախանում են, երբ գտնում են այն։


Իսկ եթե հոգով ամբարշտացել եմ, չգիտեմ. գիտեմ միայն, որ կյանքս խլում են ինձանից։


Ես ատեցի իմ կյանքը, որովհետև ինձ համար չար էին արեգակի ներքո կատարած իմ գործերը, քանի որ ամեն ինչ ունայնություն է և քամու ընտրություն։


Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ