Ու երանի թե դժոխքում պահեիր և թաքցնեիր ինձ, մինչև որ անցներ բարկությունը քո, և ժամանակ ինձ նշանակեիր, հիշեիր ինձ։
ՀՈԲ 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ ամբարիշտներն այլևս չարիք չեն գործում։ Այնտեղ նրանց հետ հանգչում են նաև մարմնով հոգնածները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ ամբարիշտները չարանալուց դադարում են, և ուժից ընկածներն են այնտեղ հանգչում. |
Ու երանի թե դժոխքում պահեիր և թաքցնեիր ինձ, մինչև որ անցներ բարկությունը քո, և ժամանակ ինձ նշանակեիր, հիշեիր ինձ։
կամ իբրև վիժվածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մոր, կամ իբրև մանուկներ, որոնք չտեսան լույսը։
Եվ ես երանի տվեցի բոլոր նրանց, որոնք արդեն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչև այժմ։
և կորսվել են։ Ահա թե՛ նրանց սերն ու թշնամանքը և թե՛ նախանձը, և նրանք հավիտյանս բաժին չունեն այն բոլորի մեջ, ինչ ստեղծվել է արեգակի ներքո։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող,
Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի որևէ մեկը նույնօրինակ անհնազանդության մեջ չընկնի։
(որովհետև արդարը, բնակվելով նրանց մեջ, ականատես և ականջալուր էր լինում նրանց անօրեն ընթացքին՝ ամեն օր տանջելով իր արդար հոգին)։
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։
Տերը Իսրայելին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու և քո որդիները պիտի ընկնեք, և Տերն Իսրայելի բանակը այլազգիների ձեռքը պիտի մատնի»։