Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Պետրոս 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 (որովհետև արդարը, բնակվելով նրանց մեջ, ականատես և ականջալուր էր լինում նրանց անօրեն ընթացքին՝ ամեն օր տանջելով իր արդար հոգին)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 որովհետև արդարը, նրանց մեջ բնակվելով, տեսնելով ու լսելով նրանց անօրեն գործերը, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր.

Տես գլուխը Պատճենել




Բ Պետրոս 2:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։


Ինչպես մեկը խցանում է աղբյուրի ակը և ապականում ջրերի հոսանքը, այնպես էլ տգեղ է արդարի կորանալը ամբարիշտի առջև։


Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։


Բայց թող իմանա, որ օրենքն արդարների համար չի հաստատվել, այլ անօրենների ու անհնազանդների, ամբարիշտների ու մեղավորների, սրբապիղծների ու պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների,


Արդարներին օգնական լինելուց փառքը մեծ է լինելու, իսկ ամբարիշտների տեղերում կոտորվում են մարդիկ։


չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։


Սոդոմացիները շատ չար և մեղավոր մարդիկ էին Աստծու առաջ։


Հավատո՛վ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար նրան վկայություն տրվեց Աստծուց։ Նա, թեպետև հավատով մեռավ, սակայն խոսում է դեռ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ