ՀՈԲ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչո՞ւ չմեռա ես որովայնում, այլ դուրս եկա արգանդից՝ փոխանակ անմիջապես կորչելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ ծնողիս արգանդում չմեռա, որովայնից ելած՝ չվախճանվեցի։ |
Եվ ես երանի տվեցի բոլոր նրանց, որոնք արդեն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են մինչև այժմ։
Բայց այդ երկուսից էլ ավելի լավ է նա, ով բնավ չի եղել և չի տեսել այն ամբողջ չար գործը, որ կատարվում է արեգակի ներքո։
Եթե մի մարդ հարյուր զավակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ էլ ավելի ու ավելի շատանան նրա կյանքի օրերը, բայց եթե նրա հոգին չի կշտացել բարիքներից, և մի գերեզման իսկ չի գտնվել նրա համար, ապա ես կասեմ, որ վիժածն ավելի լավ է նրանից,
Լսե՛ք ինձ, ո՛վ դու Հակոբի տուն և դուք, Իսրայելի բոլոր կենդանի մնացածնե՛ր, դուք, որ որովայնից իսկ ընտրյալ եք և մանկությունից
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրև ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրև մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են, քաշքշել դատարան։ Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որևէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառվեց։
որովհետև Տերը հենց արգանդի մեջ չսպանեց ինձ, որպեսզի իմ մայրն ինձ համար դառնար գերեզման ու արգանդ հավիտենական հղության։