Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 29:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տեսնում էին ինձ երիտասարդներ և քաշվում էին, ու ծերերը ոտքի էին կանգնում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երիտասարդներն ինձ տեսնում էին ու թաքնվում, իսկ ալևորները վեր էին կենում կանգնում.

Տես գլուխը



ՀՈԲ 29:8
10 Խաչաձեւ Հղումներ  

երբ առավոտյան քաղաք դուրս գալիս հրապարակում էր աթոռս դրվում։


Ընդհատում էին իրենց խոսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։


Պարծանքի պսակ է ծերությունը, որ մարդը գտնում է արդարության ճանապարհին։


Երբ արդար թագավոր նստի գահին, ոչ մի չարագործ նրա աչքից չի վրիպի։


Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։


Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։


Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության.


Հարգե՛ք բոլորին, սիրե՛ք եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատվե՛ք թագավորներին։


Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։