ՀՈԲ 29:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու խեղճերին՝ հայր։ Դատ էի անում նրան, ում բնավ չէի ճանաչում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղքատներին հայր էի. պաշտպանում էի ինձ անծանոթի դատը, |
Եթե իմ մասին աղախիններս բազում անգամ ասեն՝ “Երանի՜ նրա մարմնից հագենանք”, քանզի քաղցր էի ես նրանց համար.
Գլխիս մազերից ավելի շատացան ինձ իզուր ատողները։ Ինձնից ավելի զորացան իմ թշնամիներն ու ինձ նանրությամբ ատողները, Չհափշտակված բաների համար վճարեցի նրանց։
Նրանք մշտապես դատում էին ժողովրդին։ Բայց կարևոր գործերը հանձնում էին Մովսեսին, իսկ թեթև գործերը իրենք էին դատում։
Արդարը գիտե աղքատների դատը տեսնել, իսկ ամբարիշտը խելամուտ չի լինում իմանալու, աղքատն էլ իրավախոհ միտք չունի։
նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, նրան պիտի տամ քո պսակն իր ճոխությամբ, քո հազարապետությունը նրա ձեռքը պիտի տամ, և նա հայր թող դառնա Երուսաղեմի ու Հուդայի բնակիչների համար։
թե՝ Ձեր միջից անօրեն մարդիկ դուրս ելան ու հեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին՝ ասելով. “Գնանք պաշտենք օտար աստվածների”, որոնք անծանոթ են ձեզ համար,
Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։