Սոփերից բերված երեք հազար տաղանդ ոսկի և յոթ հազար տաղանդ ընտիր արծաթ, որպեսզի վարպետները դրանցով պատեն տաճարի որմերը։
ՀՈԲ 28:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սովփերի ոսկու հետ չի դրվի այն նժարի վրա, ոչ էլ պատվական եղնգաքարի ու շափյուղայի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն Ոփիրի ոսկով չի գնահատվի, ոչ էլ պատվական եղնգնաքարով ու շափյուղայով։ |
Սոփերից բերված երեք հազար տաղանդ ոսկի և յոթ հազար տաղանդ ընտիր արծաթ, որպեսզի վարպետները դրանցով պատեն տաճարի որմերը։
Չեն համեմատվի նրա հետ ոսկի, ոչ էլ բյուրեղապակի, ու չեն փոխանակվի նրա հետ անոթներ ոսկեղեն։
Չորրորդ շարքը՝ հակինթ, բյուրեղ և եղնգաքար։ Դրանք թող դասավորվեն ըստ իրենց նշված շարքերի՝ ընդելուզված, ոսկով ամրացված։
Ոսկյա ճախարակներ են ձեռքերը նրա՝ զարդարված ակներով Թարսիսի. փղոսկրյա տախտակ է որովայնը նրա՝ ընդելուզված ակներով շափյուղա։
Իսկ մնացածներն ավելի հարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն ավելի արժեք պիտի ունենա, քան Սոփերի թանկագին քարերը։
«Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից
Նրանց ուխտավորները, որոնք մաքուր էին, ձյան պես սպիտակ, կաթի պես անարատ, փայլուն ինչպես շափյուղա, ակնեղեն, իրենց հատուցման ժամանակ
Աստծու դրախտի փափկության մեջ ես եղել, քեզ վրա ես կապել բոլոր թանկարժեք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափյուղա ու հասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բյուրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո գանձարաններն ու շտեմարանները։ Սկսած այն օրից, երբ ստեղծվեցիր ու պատրաստվեցիր,