ՀՈԲ 27:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դրանք բոլորը արդարներին բաժին կդառնան, ու արդար մարդիկ կտիրեն նրանց ունեցվածքներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի, և արծաթն իբրև բաժին անմեղը կստանա։ |
Զուր ու պարապ տեղն է նա հարստություն վաստակել, քանի որ չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպես չծամվող ու չկտրտվող կարծր բան,
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։
Ողբացե՛ք, կոտորվածների բնակիչնե՛ր, քանի որ ողջ ժողովուրդը նմանվեց քանանացիներին. կործանվեցին բոլորը, որոնք հպարտացել էին արծաթով։