Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 27:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Ու եթե անգամ հողի պես արծաթ հավաքեն կամ կավի նման ոսկի պատրաստեն,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եթե նա հողի պես արծաթ էլ դիզելու լինի և ցեխի չափ հագուստներ պատրաստի,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 27:16
15 Խաչաձեւ Հղումներ  

Տյուրոսն ամրոցներ շինեց իր համար և արծաթը գանձեց հողի պես, և ոսկին՝ ճանապարհների ցեխի պես։


«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են,


որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր դարձած։


Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ չեն հորինի և չեն հեգնի նրան և ասեն. «Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,


Կբազմես ամուր վեմի վրա, ինչպես Սովփերի ձորի ժայռի վրա։


Արքան արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղևնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։


կամ իշխանների հետ, որոնք բազում ոսկի ունեին և որոնք լցրել էին իրենց տներն արծաթով,


Չի հարստանալու, ունեցվածքը չի մնալու, երկրի վրա ստվեր չի գցելու,


Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքվելու։


Իսկ ովքեր մնան, մահը կգտնեն. նրանց այրիներին մեկը չի գթա։


դրանք բոլորը արդարներին բաժին կդառնան, ու արդար մարդիկ կտիրեն նրանց ունեցվածքներին։


Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։


Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։


Ողբացե՛ք, կոտորվածների բնակիչնե՛ր, քանի որ ողջ ժողովուրդը նմանվեց քանանացիներին. կործանվեցին բոլորը, որոնք հպարտացել էին արծաթով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ