ՀՈԲ 27:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես ձեզ կծանուցեմ, ինչ որ կա Տիրոջ ձեռքում, Չպիտի ստեմ Ամենակալի մոտ եղած բաների մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծու զորության մասին ձեզ սովորեցնեմ. Ամենակարողի մոտ եղածը չեմ թաքցնի։ |
Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրա ճեմում էի. բայց հանգիստ եմ, որ իմ սուրբ Աստծու խոսքերը չեմ անտեսել։
Տիրոջ անունը պիտի օրհնվի հավիտյան, Քանզի արևից ավելի հին է անունը նրա։ Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրանով, Եվ բոլոր ժողովուրդները նրան երանի կտան։
Այսպես է ասում Տերը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա բազկի զորությանը՝ հետևելով այս ժողովրդի ճանապարհին.
Ինչպե՜ս բնավ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից և ուսուցանելու ձեզ ինչպես հրապարակավ, այնպես էլ տանը։
Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։