ՀՈԲ 24:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք բազում մերկերի քնեցրին առանց հագուստի, զգեստը հանեցին նրանց վրայից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գիշերը մերկ, առանց հագուստի են անցկացնում և ցրտին առանց ծածկոցի են։ |
Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք. խեղճերը մշակեցին ամբարիշտների այգին, բայց հաց ու վարձ չստացան։
Նրանք թրջվում են լեռների ցողից. քանի որ բնակվելու տեղ չունեն. ժայռերի տակ են ապաստան գտնում։
Եթե ամուսինը ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, քանզի բոլորին, ովքեր նրա հետ են, կրկնակի հագուստ է հագցրել։
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։
Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։