ՀՈԲ 23:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կըմբռնեմ նրա պատվիրանները, կընթանամ նրա ճանապարհներով ու էլ չեմ շեղվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հետքերի վրա իմ ոտքը պինդ է. նրա ուղին եմ պահել ու չեմ մոլորվել։ |
թե շեղված լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս հետևից, թե իմ ձեռքով կպած լինեմ կաշառքի,
Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրա ճեմում էի. բայց հանգիստ եմ, որ իմ սուրբ Աստծու խոսքերը չեմ անտեսել։
Քո անունը պիտի հիշվի սերնդեսերունդ։ Դրա համար ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն հավիտյանս հավիտենից։
իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։
և որոնք խոտորվում էին Տիրոջից, որոնք ո՛չ փնտրում էին Տիրոջը, ո՛չ էլ Տիրոջ կողմն էին լինում»։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։