ՀՈԲ 22:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է իմաստություն և գիտություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մի՞թե մարդն Աստծու համար օգտակար է. խելացին միայն իր համար է օգտակար։ |
Արդ, Տիրոջն ի՞նչ փույթ, թե դու անարատ էիր քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես ճանապարհդ։
Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարում ես նրան, ու այդքան ուշադրություն դարձնում նրա վրա,
Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։
Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։
Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք. “Նվաստ ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք”»։
ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի տալիս կյանք և շունչ և ամեն ինչ։
պահես Տիրոջ՝ քո Աստծու պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։