ՀՈԲ 21:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է հանճար, գիտություն, քանի որ ինքն է քննում իմաստուններին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե կարելի է Աստծուն գիտություն ուսուցանել, քանի ինքն է բարձրերին դատում։ |
կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կասի. «Ինչ որ արել է, անիրավությամբ է արել»։
«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը թյուրել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։
Բայց հողի բարիքը հավասար է բոլորի համար, և ամենքի վրա իշխող թագավորն օգտվում է մշակված հողից։
Ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Մի՞թե նա, որ հողն է հերկում, ողջ օրը հերկ կանի. մի՞թե կավը բրուտին կարող է ասել՝ «Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս». մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել՝ «Ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ»։
Իսկ ո՞վ մնաց Տիրոջ խորհրդի մեջ, ո՞վ լսեց ու անսաց նրա խոսքին։ Ո՞վ լսեց ու ականջ դրեց իմ խոսքին»։
Իսկ արդ, «Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, որ կարողանա խրատ տալ նրան» (Ես. 40.13)։ Սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։
Քանի որ Աստված նույնիսկ մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար։
Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակատեղին, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար,