ՀՈԲ 21:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ակա՛նջ դրեք, ակա՛նջ դրեք խոսքերիս։ Երանի չլիներ ձեզանից եկած մխիթարանքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսքս լա՛վ լսեցեք, և սա թող լինի ձեր՝ ինձ տված մխիթարությունը։ |
Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։ Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։
Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։
Երբ լուրը հասավ Հովաթամին, նա գնաց կանգնեց Գարիզին լեռան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղավ և ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, Սյուքեմի՛ մարդիկ, և Աստված ձեզ կլսի։