Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 20:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Համակ խավարն է սպասում նրան, և անշեջ հուրն է նրան ճարակելու։ Եկվորն է չարչարելու նրա ընտանիքը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կատարյալ խավար է սպասում իր գանձերին։ Չփչած էլ՝ կրակը նրան պիտի լափի. նրա վրանում մնացողին չարիքը պիտի հասնի։

Տես գլուխը



ՀՈԲ 20:26
13 Խաչաձեւ Հղումներ  

խավարից էլ չի փրկվելու։ Նրա բողբոջը հողմն է թառամեցնելու. թափվելու է ծաղիկը նրա։


Ցերեկը խավարն է նրանց վրա հասնելու, իսկ կեսօրին խարխափելու են, ինչպես գիշեր ժամանակ։


Ինչպես պահապանը Իսրայելի, Որ ո՛չ ննջում է և ո՛չ էլ քնում։


«Հուսաց Տիրոջը, Ուրեմն թող ազատի և փրկի նրան, Եթե նա հաճելի է Տիրոջը»։


Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։


պիտի նայեն դեպի ներքև՝ երկրին, և ահա կարիք, տառապանք, խավար, նեղություն, անձկություն ու մթություն, այնպես որ ոչ ոք չկարողանա տեսնել։


Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։


իսկ արքայության որդիները կելնեն արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։


ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։