Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 19:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

դո՛ւք էլ վախեցեք մթին գործերից։ Քանի որ բարկությունն է անօրենների վրա հասնելու. ապա կիմանան, թե որտե՛ղ է իրենց բուն էությունը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրից վախեցե՛ք, որովհետև բարկության պատիժը սուրն է. իմացա՛ծ եղեք, որ դատաստան կա»։

Տես գլուխը



ՀՈԲ 19:29
12 Խաչաձեւ Հղումներ  

Թող չհավատա, թե կվերադառնա խավարից, որովհետև արդեն սրի է դատապարտված։


Սովփար Մինեցին նորից խոսեց ու ասաց.


Կամ բանի տեղ դնելով՝ կհանդիմանի՞ քեզ, քեզ հետ դատաստանի՞ կնստի։


Դրա համար ամբարիշտները Հարություն չեն առնի դատաստանի համար, Ոչ էլ մեղավորները արդարների ժողովում կլինեն։


Եվ թշնամու զենքն իսպառ վերացավ։ Ավերեցիր քաղաքները, և կորավ նրանց Հիշատակն աղաղակով։


Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։


Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։