ՀՈԲ 18:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ դու բարկությամբ ես շիկացել։ Հիմա եթե դու մեռնես, երկնքի ներքո ամայությո՞ւն է տիրելու, թե՞ լեռներն են հիմնահատակ կործանվելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։ |
Բարկությամբ մղված՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրա։ Նրա հակառակորդների նետերն են վրաս տեղացել,
Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։
Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմությունն է պակասելու քեզնից, ո՛չ էլ քո խաղաղության ուխտը պիտի վերանա»,- ասաց Տերը։
Եվ ինձ ասաց. «Իսրայելի ու Հուդայի տան անիրավությունները սաստիկ շատացան, որովհետև այդ երկիրը լցվեց բազմաթիվ ժողովուրդներով, քաղաքն էլ՝ անօրենությամբ ու պղծությամբ, քանի որ ասացին. “Տերը լքել է երկիրը և այլևս չի նայում”։
Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։
և որտեղ պատահի, նրան գետնին է զարկում. որդիս փրփրում է, կրճտացնում է իր ատամները և ապա փայտանում։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան»։
Ահա չար ոգին զարկում է նրան, և որդիս հանկարծակի սկսում է ճչալ։ Ոգին սաստիկ ցնցում է նրան, թավալեցնում, փրփրեցնում, դժվարությամբ է հեռանում նրանից՝ խորտակելով նրան։