Քեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն և, ինչպես նոր գինի, պիտի խմեն իրենց արյունն ու հարբեն։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, թե ես եմ Տերը, որ փրկեցի ու օգնեցի քեզ և զորավոր դարձրի Հակոբին»։
Մանասեն Եփրեմին պիտի ուտի, և Եփրեմը՝ Մանասեին, ապա միասին պիտի պաշարեն Հուդայի երկիրը։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։
Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, հույսս դրեցի ինձ վրա, գնացի Ամովնի որդիների դեմ, և Տերը նրանց իմ ձեռքը մատնեց։ Հիմա դուք ինչո՞ւ եք ելել այսօր իմ դեմ պատերազմելու»։
Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։
Կինը մտավ Սավուղի մոտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մեջ է, ասաց նրան. «Ես՝ քո աղախինը, հնազանդվել եմ քեզ, կյանքս վտանգի ենթարկելով՝ անսացել եմ խոսքերիդ։