ՀՈԲ 13:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կդառնա դա ինձ իբրև փրկություն, որովհետև նրա առաջ նենգ բան չի կանգնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաև այն է իմ փրկությունը, որ անաստվածը նրա առաջ չի գա։ |
Ճշմարտությունն էլ, հանդիմանանքն էլ գալիս են նույնից, ուստի վերջապես իրավունքներս մեջտեղ կհանի։
Սրտով կեղծավորներն իրենց հանդեպ զայրույթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետև Տերը կապել է նրանց։
Արդ, բոլորի վախճանն այնպիսին կլինի, որ կմոռանան Տիրոջը, որովհետև ամբարիշտի հույսը կկորչի։
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Տերն իմ օգնականն է և հովանավորը, որ եղավ իմ փրկությունը։ Նա է իմ Աստվածը, նրան եմ փառաբանելու։ Իմ հոր Աստվածն է, նրան եմ մեծարելու։
Անօրեններն արտաքսվեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եվ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, որ կրակը բորբոքվել է, կամ ո՞վ պիտի հայտնի ձեզ հավիտենական կայանի մասին։
Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը և նրանց զորությունը. Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։
Քանզի Տերն այսպես պատվիրեց մեզ. “Քեզ դրեցի որպես հեթանոսների լույս, որպեսզի դու փրկության միջոց լինես մինչև երկրի ծագերը” (Ես. 49.6, հմմտ. 42.6)»։