ՀՈԲ 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։ |
քանի որ մատնվում են ամբարիշտի ձեռքը։ Նա փակել է դատավորների աչքերը. եթե նա չէ այդ անողը, ապա ո՞վ է։
Ձեռքդ ընդմիշտ բարձրացրո՛ւ նրանց ամբարտավանության վրա. Թշնամին անիրավություն գործեց քո սրբավայրում,
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
Ինչպես որոգայթներն են լի թռչուններով, այնպես էլ նրանց տներն են լեցուն նենգությամբ։ Դրա համար էլ նրանք հարստացան, մեծացան, գիրացան ու պարարտացան
և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։