իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։
ՀՈԲ 12:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շոշափելու են խավարը և ոչ թե լույսը, մոլորվելու են հարբածի նման։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք խավարում խարխափում են և լույս չունեն. նա նրանց մոլորեցնում է հարբածների պես»։ |
իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։
Տերը մոլորության ոգի խառնեց նրանց, և նրանք Եգիպտոսն ամեն բանի մեջ մոլորեցրին այնպես, ինչպես մոլորվում է այն հարբածը, որ փսխում է։
Երկիրը պիտի շարժվի ու ցնցվի այգու պահապանի տնակի պես, հարբածի ու երերվողի պես պիտի գլորվի և չպիտի կարողանա ոտքի կանգնել, որովհետև նրա վրա ծանրացել է անօրենությունը։
Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու
Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։
Օրը ցերեկով կխարխափես այնպես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ հավիտենապես զրկված ու կողոպտված կլինես, և ոչ ոք օգնության չի գա քեզ։
Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։