ՀՈԲ 10:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նորոգում հարվածներն ինձ վրա։ Բարկությամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրա, հրոսակներ ես հանել իմ դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վկաներիդ իմ առաջ կնորոգես և իմ հանդեպ բարկությունդ կշատացնես։ Քո բանակները կրկին ու կրկին իմ դեմ են գալիս։ |
«Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։
«Իր մանկությունից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապավինել. ամանից աման չէր թափվել և գերության չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, և բույրը չէր նվազել։
Եվ կլինի այն օրը, որ ճրագով կխուզարկեմ Երուսաղեմը և վրեժխնդիր կլինեմ այն մարդկանցից, որոնք արհամարհեցին իրենց պահպանությանը հանձնված բաները, որ ասում էին իրենց սրտերում. “Ո՛չ բարի բան է անում Տերը, ո՛չ էլ չար”։
Լիքը գնացի, բայց Տերը դատարկ վերադարձրեց ինձ. հիմա ինչո՞ւ եք ինձ Նոոմին կոչում։ Տերն ինձ նկուն դարձրեց, և Ամենակարողը չարչարեց ինձ»։