Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 9:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեսուն նրանց բոլորին կանչեց, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինչո՞ւ խաբեցիք ինձ և ասացիք՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, մինչդեռ դուք տեղացիներ եք՝ մեր մեջ բնակվողներից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հեսուն նրանց կանչեց և նրանց հետ խոսեց՝ ասելով. «Ինչո՞ւ խաբեցիք մեզ և ասացիք, թե՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, քանի որ դուք մեզ մոտ եք բնակվում։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 9:22
9 Խաչաձեւ Հղումներ  

Երբ լույսը բացվեց, Հակոբը տեսավ, որ Լիան է։ Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թե Ռաքելի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։


Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։


Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք դրացիներ են և իրենց մոտ են բնակվում։


Բայց Գաբավոնի բնակիչները, լսելով, թե Հեսուն ի՛նչ է արել Երիքովին և Գայիին,


Նրանք եկան Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղին, Գաղգաղա, և Հեսուին ու ողջ Իսրայելին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք»։