Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 6:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեսուն այդ օրը նզովեց Երիքովը և ասաց. «Տիրոջ առաջ անիծյալ լինի այն մարդը, որ կվերականգնի Երիքով քաղաքը, նրա հիմքերը իր անդրանիկ որդու վրա կդնի, նրա պարիսպների դարպասները՝ իր կրտսեր որդու»։ Այդպես էլ արեց Ազան Բեթելացին. իր անդրանիկի՝ Աբիրոնի վրա դրեց նրա հիմքերը և իր փրկված կրտսերի վրա կանգնեցրեց նրա դարպասները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հեսուն այդ ժամանակ երդվեց՝ ասելով. «Թող անիծյալ լինի Տիրոջ առաջ այն մարդը, որ վեր կկենա և կշինի այս Երիքով քաղաքը, նրա հիմքերը կդնի իր անդրանիկ որդու կյանքի գնով և նրա դարպասները կկանգնեցնի իր կրտսեր որդու կյանքի գնով»։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 6:26
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրա օրոք բեթելացի Աքիելը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի հետ դրա դարպասները կանգնեցրեց, համաձայն Տիրոջ խոսքի, որ ասվեց Նավեի որդի Հեսուի բերանով։


Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդվեցնում, որ ինձ ճշմարտությունն ասես հանուն Տիրոջ»։


Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Երիքով։


Եթե Եդովմն ասի՝ “Ահա կործանվեցինք. դառնանք և շինենք ավերված քաղաքները”, այսպես է ասում Ամենակալ Տերը. “Նրանք կշինեն, բայց ես կկործանեմ, և նրանք կկոչվեն “Անօրենության սահմաններ” և “Ժողովուրդ”, որի հետ Տերը հավիտյան պատերազմ կմղի”։


Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։


Եվ ահա շրջիկ հրեաներից ոմանք, որ երդվեցնողներ էին, հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսով, որի մասին քարոզում է Պողոսը»։


Հանովից իջնում են Աստարովթ և Նաարաթա, նրանց ավանները, անցնում են Երիքովի մոտով ու հասնում Հորդանան գետը։