Երկիրը հետախուզող երկու երիտասարդներին Հեսուն ասաց. «Մտե՛ք այն պոռնիկ կնոջ տունը և, ինչպես որ երդվել եք, այնտեղից հանե՛ք նրան ու այնտեղ գտնվողներին և այն ամենը, ինչ որ նա ունի»։
Հեսուն ասաց այդ երկիրը լրտեսող երկու մարդկանց. «Գնացե՛ք այդ պոռնիկ կնոջ տունը և դո՛ւրս հանեք այնտեղից այդ կնոջն ու նրա ամբողջ ունեցածը, ինչպես որ երդվել եք նրան»։
Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։
Թագավորական սերնդից մեկին պիտի վերցնի, նրա հետ ուխտ պիտի դնի և նրան հավատարմության երդում անել պիտի տա։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպեսզի թագավորությունը տկարանա,
Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- որ ճիշտ այն տեղում, որտեղ թագավորը նրան թագավոր դարձրեց, որտեղ ինձ տված հավատարմության երդումն անարգեց և նրա հետ կնքած իմ ուխտը դրժեց, հենց Բաբելոնում մեռնելու է։
Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ նզովված պիտի լինի Զորությունների Տիրոջից։ Ազատե՛ք միայն պոռնիկ Ռահաբին և այն ամենը, ինչ նրա տանը կա, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին։
Եվ երկու երիտասարդները, որոնք հետախուզել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպես նաև նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքն ու նրա ամբողջ ազգատոհմին և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակից դուրս։