Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Արքան խնայեց Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեին այն երդումի համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին իրար Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Բայց թագավորը խնայեց Մեմփիբոսթեին՝ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, Տիրոջ երդումի համար, որ կար Դավթի և Սավուղի որդի Հովնաթանի միջև։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:7
16 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղի որդի Հովնաթանը հինգ տարեկան, ոտքից հաշմանդամ որդի ուներ. Սավուղի և նրա որդի Հովնաթանի մահվան գույժը Հեզրայելից հասնելուց հետո մանկան դայակը, նրան վերցնելով, փախել էր։ Եվ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։


Նրանք երկուսով ուխտ արեցին Տիրոջ առջև։ Դավիթը մնաց Նորում, իսկ Հովնաթանը գնաց իր տունը։


քո գթասրտությունը իմ տնից չկտրես հավիտյան։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի թշնամիներին երկրի երեսից ջնջի,


Հովնաթանը Դավթին ուխտեց նրան իր անձի պես սիրել։


Դու, քո որդիներն ու քո ծառաները կմշակեք նրա հողը, հացը կբերեք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան ուներ տասնհինգ որդի և քսան ծառա։


Դու ողորմի՛ր քո ծառային, քանի որ ինձ հետ Տիրոջն ուխտ ես դրել, և եթե քո ծառան որևէ հանցանք ունի, դու ինքդ սպանի՛ր ինձ. ինչո՞ւ անպայման ինձ հանձնես քո հոր ձեռքը»։


Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք Տիրոջ անվամբ երդվեցինք՝ ասելով, որ Տերը հավիտյան վկա լինի իմ ու քո միջև և իմ զավակի ու քո զավակի միջև»։


Հովնաթանը Դավթին կրկին երդվեցրեց իր սիրով, քանի որ նրան իր անձի պես էր սիրում։


Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն ընդառաջ եկավ արքային։ Նա արքայի գնալու օրվանից մինչև նրա խաղաղությամբ վերադառնալը ո՛չ իր ոտքերն էր խնամել, ո՛չ եղունգներն էր կտրել, ո՛չ մորուքը տեսքի բերել, ո՛չ բեղերը շտկել և ո՛չ էլ հագուստներն էր լվացել։


Արքան Սիբային ասաց. «Թող քո՛նը լինի ամեն ինչ, որ Մեմփիբոսթեին է պատկանում»։ Սիբան, գլուխը խոնարհելով, ասաց. «Շնորհ գտա քո առաջ, տե՛ր իմ արքա»։


Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև քո հայր Հովնաթանի համար քեզ բարերարություն պիտի անեմ. քո հոր հայր Սավուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, և դու միշտ իմ սեղանից հաց պիտի ուտես»։


Հովնաթանը Դավթին ասաց. «Տերը՝ Իսրայելի Աստվածը, գիտի, որ երբ իմ հորը երեք անգամ քննելով տեսնեմ, թե նա արդյոք բարի՞ է Դավթի նկատմամբ, թե՞ չար, դաշտ՝ քեզ մոտ, մարդ կուղարկեմ։


Դավիթն ասաց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ Հովնաթանի համար նրան բարերարություն անեմ»։


Զգուշացի՛ր թագավորի բերանից և մի՛ շտապիր Աստծուն երդում տալիս։


Ուրեմն, երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո իմ սերունդը չես ոչնչացնի և իմ անունը չես վերացնի իմ հոր տնից»։


Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավիթ արքայի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագություն արեց նրան։ Դավիթն ասաց նրան. «Մեմփիբոսթե՛»։ Նա ասաց. «Ահավասիկ ես քո ծառան եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ