Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,
ՀԵՍՈՒ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդպես Հեսուն թլփատեց Իսրայելի այն որդիներին, որոնք ճանապարհին էին ծնվել և չէին թլփատվել Եգիպտոսից դուրս գալուց հետո. բոլորին էլ թլփատեց Հեսուն։ Ահա ա՛յս ժողովուրդն է, որոնց թլփատեց Հեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին։ Որովհետև բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս է պատճառը, որի համար Հեսուն թլփատեց նրանց. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները՝ պատերազմող բոլոր մարդիկ, անապատում ճանապարհին մեռան Եգիպտոսից դուրս գալուց հետո։ |
Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,
Կադեսբառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակի բոլոր պատերազմող այրերն ընկան, ինչպես որ Աստված երդվել էր նրանց։
Հեսուն գայլախազ քարից դանակներ շինեց և թլփատեց Իսրայելի որդիներին այն վայրում, որ կոչեց Անթլփատների բլուր։
Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր, իսկ բոլոր նրանք, ովքեր Եգիպտոսից դուրս գալուց հետո ճանապարհին՝ անապատում էին ծնվել, չէին թլփատվել։