Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։
Ժողովուրդը շրջում էր ու այն հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, ապա կաթսայի մեջ եփում և բլիթ էր պատրաստում։ Այն յուղով ու մեղրով պատրաստված խորիզի նման քաղցր էր։
Երբ Ուխտի տապանակը կրող քահանաները մտան Հորդանան գետը, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին Հորդանան գետի ջրերի մեջ (իսկ Հորդանան գետը գալիս էր ափեափ լցված, ինչպես ցորենի հնձի օրերին),
որպեսզի իմանաք այն ճանապարհը, որով պիտի գնաք, որովհետև երբեք այդ ճանապարհով չեք անցել։ Բայց ձեր և նրանց միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն պիտի լինի։ Կանգնե՛ք և մի՛ մոտեցեք տապանակին»։
Հեսուն խոսեց նաև քահանաների հետ ու ասաց. «Տիրոջ Ուխտի տապանակը վերցրե՛ք և գնացե՛ք ժողովրդի առջևից»։ Քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։
Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛, որ վաղը պիտի սրբագործվեն։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Իսրայե՛լ, նզովք կա ձեր մեջ, դուք չեք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչև որ նզովքը ձեր միջից չվերացնեք։
Նա ասաց. «Խաղաղությամբ է, Տիրոջը զոհ մատուցելու եմ եկել։ Մաքրվե՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղեք այսօր»։ Նա Հեսսեին ու նրա որդիներին մաքրեց և զոհաբերության հրավիրեց նրանց։