Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 24:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մովաբի արքա Սեպփովրի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմ մղեց Իսրայելի դեմ. մարդ ուղարկեց, կանչեց Բեովրի որդի Բաղաամին, որ ձեզ նզովի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմեց Իսրայելի դեմ։ Նա մարդ ուղարկեց Բեորի որդի Բաաղամին կանչելու, որպեսզի նզովի ձեզ։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 24:9
6 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։


Բաղակը՝ Սեպփովրի որդին, տեսավ այն ամենը, ինչ Իսրայելն արեց ամորհացիներին։


Իսրայելը պատգամավորներ ուղարկեց Եդովմի արքայի մոտ և ասաց. “Թող անցնեմ քո երկրով”, բայց Եդովմի արքան չլսեց։ Մովաբի արքայի մոտ էլ պատգամավորներ ուղարկեց, բայց նա էլ չկամեցավ։ Եվ Իսրայելը մնաց Կադեսում,


Արդ, դու Սեպփովրի որդի Բաղակից՝ Մովաբի արքայից, լա՞վ ես. մի՞թե նա կռվեց Իսրայելի հետ կամ պատերազմե՞ց նրանց դեմ.