Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 24:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ նա ձեզ բերեց Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք ձեր դեմ պատերազմեցին։ Տերը նրանց մատնեց ձեր ձեռքը, դուք ժառանգեցիք նրանց երկիրն ու կոտորեցիք նրանց ձեր առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ես ձեզ բերեցի Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք պատերազմեցին ձեր դեմ. ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, նրանց բնաջնջեցի ձեր առաջ, և դուք ժառանգեցիք նրանց երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 24:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց առջև հարվածեցիր թագավորների ու ժողովուրդների, և բաժանեցին ու ժառանգեցին Եսեբոնի թագավոր Սեհովնի երկիրն ու Բասանի թագավոր Օվգի երկիրը։


Եսեբոնում թագավորող ամորհացիների արքա Սեհովնի բոլոր քաղաքները, մինչև ամովնացիների սահմանները,


Եսեբոնի արքա Սեհովնը, ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դեմ։


որովհետև իմ հրեշտակն առաջնորդելու է քեզ և տանելու է քեզ դեպի ամորհացիները, քետացիները, փերեզացիները, քանանացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, և կոտորելու եմ նրանց։


Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։


«Ես հանեցի ձեզ եգիպտացիների երկրից և քառասուն տարի պտտեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու ամորհացիների երկիրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ