ՀԵՍՈՒ 24:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն ասաց ժողովրդին. «Ահա դուք ինքներդ ձեր վկաներն եք, որ դո՛ւք Տիրոջն ընտրեցիք՝ նրան պաշտելու համար»։ Նրանք ասացին. «Վկա ենք»։ Նա ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք ձեր վկաներն եք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»։ Եվ նրանք ասացին. «Վկա ենք»։ |
Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։
Այսօր Տիրոջը՝ քո Աստծուն, ընտրի՛ր՝ քեզ Աստված լինելու։ Ընթացե՛ք նրա ճանապարհներով, պահպանե՛ք նրա օրենքներն ու կանոնները, անսացե՛ք նրա ձայնին։