Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 24:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 «Արդ, հեռացրե՛ք ձեզանից օտար աստվածներին և ձեր սիրտը Տիրոջը՝ Իսրայելի Աստծո՛ւն դարձրեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 «Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 24:23
16 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, դուք վախեցե՛ք Տիրոջից, ծառայե՛ք նրան շիտակությամբ և արդարությամբ, հեռացրե՛ք օտար աստվածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում և Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։


քո ականջը կլսի իմաստությունը, սիրտդ էլ իմաստության կխոնարհեցնես, և դու այն իբրև խրատ կավանդես որդուդ։


Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր, Ճանաչեցիր իմ շավիղները. Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։


Ձեզ համար ոսկե ու արծաթե աստվածներ չպատրաստեք։


Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո, կապրեն ու կզորանան ցորենով, կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես, և կլինի Լիբանանի գինու պես


այլ այնպես առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորվեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տված նրա բոլոր պատվիրանները, նրա հրամանները, նրա օրենքները։


Տերը՝ մեր Աստվածը, թող մեզ հետ լինի, ինչպես մեր հայրերի հետ էր, մեզ թող չլքի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ