«Չէ՞ որ Տերը ձեզ հետ է և ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է հանձնել այս երկրի բնակիչներին, և այս երկիրը հնազանդվել է Տիրոջն ու նրա ժողովրդին։
ՀԵՍՈՒ 22:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այժմ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորեց ձեր եղբայրներին, ինչպես որ նրանց ասել էր, ուստի հե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր տներն ու ձեր կալվածքների երկիրը, որ ձեզ տվել է Տիրոջ ծառա Մովսեսը Հորդանան գետի այն կողմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա ձեր Տեր Աստվածը հանգստացրեց ձեր եղբայրներին, ինչպես որ ասել էր նրանց, ուստի հիմա ե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր վրանները, դեպի ձեր կալվածքի երկիրը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է ձեզ Հորդանանի այն կողմում։ |
«Չէ՞ որ Տերը ձեզ հետ է և ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է հանձնել այս երկրի բնակիչներին, և այս երկիրը հնազանդվել է Տիրոջն ու նրա ժողովրդին։
Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր ժառանգությունը չստանա։
Այդ պատճառով էլ մինչև այսօր չհասաք հանգստի ու ժառանգության այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է մեզ։
մինչև որ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորի ձեր եղբայրներին, ինչպես որ ձեզ արեց, որպեսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց Հորդանան գետի այն կողմում։ Այն ժամանակ կվերադառնաք յուրաքանչյուրդ իր ժառանգությունը, որ տվեցի ձեզ”։
Որովհետև, եթե Հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։
մինչև որ Տերը՝ ձեր Աստվածը, ձեր եղբայրներին էլ տեղավորի, ինչպես որ ձեզ տեղավորեց, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց։ Ապա յուրաքանչյուրդ հե՛տ կդառնաք ձեր ժառանգության երկիրը և կժառանգե՛ք այն, որը ձեզ տվեց Մովսեսը՝ Տիրոջ ծառան, Հորդանան գետի արևելյան կողմում”»։
Տիրոջ ծառա Մովսեսը և Իսրայելի որդիները ջարդեցին նրանց, և Տիրոջ ծառա Մովսեսը որպես ժառանգություն այն տվեց Ռուբենի և Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին։
Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց.
այսքան օրեր չլքեցիք ձեր եղբայրներին. դեռ ավելին, մինչև այսօր պահեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվիրանները։