Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 մինչև որ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորի ձեր եղբայրներին, ինչպես որ ձեզ արեց, որպեսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց Հորդանան գետի այն կողմում։ Այն ժամանակ կվերադառնաք յուրաքանչյուրդ իր ժառանգությունը, որ տվեցի ձեզ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և մինչև որ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց Հորդանանի այն կողմում։ Հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժառանգած երկիրը, որ ես տվել եմ ձեզ”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:20
9 Խաչաձեւ Հղումներ  

Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր ժառանգությունը չստանա։


և երկիրը նվաճվի ըստ Տիրոջ ցանկության, ապա վերադառնաք, Տիրոջ ու Իսրայելի առջև անպարտ կլինեք, և այս երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը թող լինի։


Այդ պատճառով էլ մինչև այսօր չհասաք հանգստի ու ժառանգության այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է մեզ։


Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Ձեր աչքերը տեսան այն ամենը, ինչ Տերը՝ քո Աստվածը, արեց այդ երկու թագավորներին։ Տերը նույն կերպ կվարվի բոլոր այն թագավորությունների հետ, որոնց վրա դու կհարձակվես։


մինչև որ Տերը՝ ձեր Աստվածը, ձեր եղբայրներին էլ տեղավորի, ինչպես որ ձեզ տեղավորեց, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց։ Ապա յուրաքանչյուրդ հե՛տ կդառնաք ձեր ժառանգության երկիրը և կժառանգե՛ք այն, որը ձեզ տվեց Մովսեսը՝ Տիրոջ ծառան, Հորդանան գետի արևելյան կողմում”»։


ու նրանց ասաց. «Դուք անսացիք այն ամենին, ինչ որ հրամայել էր ձեզ Տիրոջ ծառա Մովսեսը, և լսեցիք իմ խոսքն ամեն ինչում, որ պատվիրեցի ձեզ.


Այժմ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորեց ձեր եղբայրներին, ինչպես որ նրանց ասել էր, ուստի հե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր տներն ու ձեր կալվածքների երկիրը, որ ձեզ տվել է Տիրոջ ծառա Մովսեսը Հորդանան գետի այն կողմում։


«Հարստությամբ գնացե՛ք ձեր տները. թշնամուց ավար առնված անասունը, արծաթը, ոսկին, պղինձը, երկաթը և զգեստները կիսե՛ք ձեր եղբայրների հետ»։


Եվ գնացին։ Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան Գաղաադի երկիրը՝ իրենց կալվածքի երկիրը, որ ժառանգել էին Մովսեսի միջոցով՝ Տիրոջ հրամանի համաձայն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ