Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 22:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեսուն անուն դրեց Ռուբենի ցեղի, Գադի ցեղի և Մանասեի կես ցեղի զոհասեղանին և ասաց, որ դա Վկայություն է նրանց մեջ, թե Տերը նրանց Աստվածն է։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ռուբենի որդիներն ու Գադի որդիները այդ զոհասեղանի անունը դրեցին Վկայություն, որովհետև ասացին. «Դա վկա է մեր միջև, որ Տերն է Աստված»։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 22:34
8 Խաչաձեւ Հղումներ  

Լաբանն այն կոչեց Կարկառ Վկայության [𝕸 Յըգար-Սահադութա], և Հակոբը կոչեց Կարկառ Վկայության [𝕸 Գալըեդ]։


Լաբանն ասաց նրան. «Այս բլուրն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս բլուրն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջև. վկա է այս բլուրը, վկա է այս կոթողը»։ Դրա համար էլ բլուրը կոչվեց Վկայություն։


Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ դա, ընկավ երեսնիվայր և ասաց. «Արդարև, Տերն Աստված է, Տերն Աստված է»։


Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատվին կանգնեցվելու է հուշակոթող,


Եղե՛ք ինձ վկաներ, ես էլ՝ ձեզ վկա,- ասում է Տերը՝ Աստված.- և իմ ծառան, որին ընտրեցի, որպեսզի իմանաք ու հավատաք ինձ և գիտակցեք, որ ես եմ։ Ինձնից առաջ ուրիշ Աստված չի եղել, ինձնից հետո ևս չի լինի։


Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։


այլ որպեսզի սա վկայություն լինի մեր և ձեր միջև, մեզանից հետո՝ նաև մեր որդիների միջև, որ մեր ընծաներով, մեր ողջակեզներով և մեր փրկության զոհերով Տիրոջը պաշտամունք մատուցենք, որ վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին. “Դուք բաժին չունեք Տիրոջից”։


Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը ձեզ վկա թող լինի, որովհետև սա լսեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ նա այսօր ձեզ ասաց. սա թող վկա լինի ձեզ հետագա օրերին, եթե ուրանաք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։