Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

48 Լաբանն ասաց նրան. «Այս բլուրն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս բլուրն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջև. վկա է այս բլուրը, վկա է այս կոթողը»։ Դրա համար էլ բլուրը կոչվեց Վկայություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

48 Լաբանն ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ նրա անունը Գաղաադ դրվեց.

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:48
10 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը պատասխանեց. «Այս յոթ որոջներն ինձնից ստացի՛ր որպես վկայություն այն բանի, որ ես եմ փորել այդ ջրհորը»։


Նա, վերցնելով իր եղբայրներին, հետապնդեց նրան և յոթ օրվա ճանապարհ անցնելով՝ նրան հասավ Գաղաադ լեռան վրա։


Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյեր քաղաքից, և այն քաղաքից, որ գտնվում է այդ ձորում, մինչև Գաղաադի սահմանները քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլորը Տերը՝ մեր Աստվածը, մատնեց մեր ձեռքը։


Ռուբենի ու Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնովնի ձորը (սահմանը անցնում է ձորի միջով) և մինչև Հաբոկ. ձորը Ամովնի որդիների սահմանն է։


այլ որպեսզի սա վկայություն լինի մեր և ձեր միջև, մեզանից հետո՝ նաև մեր որդիների միջև, որ մեր ընծաներով, մեր ողջակեզներով և մեր փրկության զոհերով Տիրոջը պաշտամունք մատուցենք, որ վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին. “Դուք բաժին չունեք Տիրոջից”։


Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մեր սերունդները կասեն, թե՝ “Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակով պատրաստված զոհասեղանը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզների և զոհերի համար, այլ որպես վկայություն մեր և ձեր միջև և մեր որդիների միջև”։


Հեսուն անուն դրեց Ռուբենի ցեղի, Գադի ցեղի և Մանասեի կես ցեղի զոհասեղանին և ասաց, որ դա Վկայություն է նրանց մեջ, թե Տերը նրանց Աստվածն է։


Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը ձեզ վկա թող լինի, որովհետև սա լսեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ նա այսօր ձեզ ասաց. սա թող վկա լինի ձեզ հետագա օրերին, եթե ուրանաք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։


Նրանից հետո մեջտեղ ելավ գաղաադացի Հայիրը և Իսրայելին դատեց քսաներկու տարի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ