Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 22:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Իսրայելի որդիների Աստծուն, խոսեցին Իսրայելի որդիների հետ ու ասացին, որ այլևս պատերազմի դուրս չեն գա նրանց դեմ՝ կործանելու Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի երկիրը, որտեղ նրանք բնակվում էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Աստծուն և չասացին, թե պատերազմելու կգնան նրանց դեմ, որպեսզի կործանեն Ռուբենի որդիների և Գադի որդիների բնակած երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 22:33
13 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։


Ինչպես պաղ ջուրն է ծարավ մարդուն հաճելի, այնպես էլ հեռվից եկած բարի լուրը։


Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց.


Ամբողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասի ու Պողոսի պատմելը, թե Աստված նրանց ձեռքով ինչքան նշաններ և զարմանալի գործեր արեց հեթանոսների մեջ։


Ընթերցելով՝ նրանք ուրախացան մխիթարության համար։


Ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որ նա ստացել էր ձեր մեջ։ Նա մեզ պատմեց ինձ տեսնելու ձեր սաստիկ ցանկության, ձեր լացի, իմ հանդեպ ձեր նախանձախնդրության մասին, այնպես որ ես է՛լ ավելի ուրախացա։


Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,


Փենեես քահանային և ժողովրդի բոլոր իշխաններին՝ Իսրայելի հազարապետներին, որ նրա հետ էին, հաճելի թվացին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը։


Փենեես քահանան՝ Եղիազարի որդին, և տոհմերի իշխանները վերադարձան Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտից՝ Գաղաադ երկրից քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և նրանց տվեցին բացատրությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ