ՀԵՍՈՒ 21:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիները վիճակով ղևտացիներին տվեցին այս քաղաքները և դրանց արոտավայրերը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիները այս քաղաքներն ու նրանց ագարակները վիճակով տվեցին ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսի միջոցով։ |
Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանի որ հանդուգն էր, և նրանց մոլուցքը, քանի որ խիստ էր։ Ես նրանց կբաժանեմ Հակոբի մեջ, կցրեմ նրանց Իսրայելի մեջ։
Ռուբենի որդիներն ու Գադի որդիները, գալով Մովսեսի, Եղիազար քահանայի ու ժողովրդի իշխանների մոտ, ասացին.
Ըստ ձեր ցեղերի՝ բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին՝ փոքր բաժին։ Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ վիճակ կելնի նրա անվանը։ Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետական ցեղերի։
Այդ քաղաքները նրանց բնակության վայրերը թող լինեն, իսկ ագարակները թող լինեն նրանց հոտերի և ամեն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր։
իսկ դուք երկիրը բաժանե՛ք յոթ մասի և չափագրությունը բերեք ներկայացրե՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կգցեմ։
Եվ Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով ղևտացիներին ժառանգություն տվեցին հետևյալ քաղաքներն ու դրանց արոտավայրերը։
Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, վիճակով հասան Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից տասներկու քաղաքներ։
Հուդայի որդիների ցեղը, Շմավոնի որդիների ցեղը և Բենիամինի որդիների ցեղը հետևյալ քաղաքներն անվանապես տվեցին