Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ՀԵՍՈՒ 21:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն Իսրայելի որդիներին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդվել էր տալ, և նրանք ժառանգեցին այն ու բնակվեցին նրա մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն Իսրայելին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդում էր արել տալու. նրանք ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Քեզ և քո սերունդներին թող տա իմ հոր՝ Աբրահամի օրհնությունը՝ ժառանգելու քո պանդխտության երկիրը, այն, որ Աստված տվեց Աբրահամին»։
Նրանց առջև կոտորեցիր Քանանի երկրի բնակիչներին և նրանց երկիրը տվեցիր նրանց ձեռքը, ոչնչացրիր երկրի թագավորներին և ժողովուրդներին, ինչպես որ ցանկալի էր նրանց։
Նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և ուխտ դրեցիր նրա հետ՝ հավիտյանս նրան և նրա զավակին տալու քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը, և կատարեցիր քո խոսքը, որովհետև արդար ես։
Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից, Քո շուրթերից շնորհք է թափվում, Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։
և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։
Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին և չընթացան ըստ քո հրամանների, և այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։
Կոչնչացնեք երկրի բնակիչներին և կբնակվեք այնտեղ, որովհետև նրանց երկիրը ձեզ եմ տվել իբրև ժառանգություն։
«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Դուք մտնում եք քանանացիների երկիրը։ Այն թող ձեր ժառանգությունը լինի, Քանանի երկիրն իր սահմաններով հանդերձ։
Դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և ժառանգելու այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ որպես ժառանգություն հավիտյան։ Ժառանգե՛ք այն և բնակվե՛ք նրա մեջ։
«Եթե Տերը՝ քո Աստվածը, քո առջևից ազգեր կոտորի, և դու մտնելու լինես նրանց երկիրը ժառանգելու, ժառանգես այն ու բնակվես նրանց երկրում,
«Եվ եթե մտնես այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ժառանգես այն ու բնակվես նրա մեջ և ասես՝ “Մենք էլ իշխան ունենանք, մեր շուրջը գտնվող մյուս ազգերի նման”,
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս է այն երկիրը, որ երդվելով Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասել եմ. “Քո հետնորդներին եմ տալու դա”։ Այս երկիրը ցույց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»։
Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։
Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի՝ քեզ ժառանգություն տվածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, ժառանգություն տվեց մեզ։
Երբ Հակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, և Եգիպտոսը ճնշեց նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն առաքեց Մովսեսին ու Ահարոնին, մեր հայրերին հանեց Եգիպտոսից ու բնակեցրեց այս վայրում։