Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 33:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

53 Կոչնչացնեք երկրի բնակիչներին և կբնակվեք այնտեղ, որովհետև նրանց երկիրը ձեզ եմ տվել իբրև ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

53 Այդ երկիրը կառնեք ձեր իշխանության տակ և կբնակվեք այնտեղ, որովհետև այդ երկիրը ձեզ եմ տալու որպես ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 33:53
16 Խաչաձեւ Հղումներ  

Նրան ասաց նաև. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների աշխարհից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»։


Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։


Դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և ժառանգելու այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ որպես ժառանգություն հավիտյան։ Ժառանգե՛ք այն և բնակվե՛ք նրա մեջ։


«Եվ եթե մտնես այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, ժառանգես այն ու բնակվես նրա մեջ և ասես՝ “Մենք էլ իշխան ունենանք, մեր շուրջը գտնվող մյուս ազգերի նման”,


Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Տերը՝ մեր Աստվածը, այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն։ Ձեզանից բոլոր կռվողները թող սպառազինվեն ու անցնեն իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ։


Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, երբ սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։


«Իսկ եթե քո մտքում ասես. “Այդ ազգը մեզանից բազմամարդ է, ես ինչպե՞ս կարող եմ կոտորել նրանց”,


Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։


Տերն Իսրայելի որդիներին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդվել էր տալ, և նրանք ժառանգեցին այն ու բնակվեցին նրա մեջ։


Արդ Տերը՝ մեր Աստվածն ինքը կկոտորի նրանց ձեր առաջ, մինչև ոչնչանան, նրանց դեմ վայրի գազաններ կուղարկի, մինչև ձեր առաջ բնաջնջի նրանց ու նրանց թագավորներին, և դուք ժառանգություն ստանաք նրանց երկիրը, ինչպես որ Տերը՝ մեր Աստվածը, ասել էր մեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ