Քեբրոնի սերնդից՝ Քեբրոնի ազգատոհմի իշխան Ուրիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում նրանք ըստ իրենց ազգատոհմերի մարդահամարի ենթարկվեցին, և նրանց մեջ գտնվեցին հզոր մարդիկ գաղաադացիների Հազեր բնակավայրում։
ՀԵՍՈՒ 21:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եսեբոնը և նրա արոտավայրերը, Ազերը և նրա արոտավայրերը, ընդամենը չորս քաղաք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եսեբոնն իր շրջակա ագարակներով և Հազերն իր շրջակա ագարակներով. ընդամենը չորս քաղաք։ |
Քեբրոնի սերնդից՝ Քեբրոնի ազգատոհմի իշխան Ուրիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում նրանք ըստ իրենց ազգատոհմերի մարդահամարի ենթարկվեցին, և նրանց մեջ գտնվեցին հզոր մարդիկ գաղաադացիների Հազեր բնակավայրում։
Պիտի մրմնջա Հազերի լացով. պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի՛ այգի։ Քո ճյուղերը տարածվում են ծովի վրայով և հասնում մինչև Հազեր. քո մրգերին և քո այգեքաղին հասավ կոտորածը։
Իսրայելի որդիները բազում անասուններ ունեին, բայց Ռուբենի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Հազերի ու Գաղաադի շրջանները հոտերի համար հարմար արոտավայրեր են։
ամբողջ թագավորությունն ամորհացիների Սեհովն թագավորի, որ թագավորում էր Եսեբոնում։ Մովսեսը ջարդեց նրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին, Ռովբեին, որոնք Սեհովնի վասալներն էին, և այդ երկրի բնակիչներին։
Նրանց սահմանները եղան Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, այսինքն՝ ամովնացիների երկրի կեսը, մինչև Արոյեր, որը Ռաբայի դիմացն է,
Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը,