Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 21:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Գադի ցեղից Գաղաադում սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Ռամոթն իր շրջակա ագարակներով. նաև Մանայիմն իր շրջակա ագարակներով,

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 21:38
14 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը շարունակեց իր ճանապարհը։ Հայացքը բարձրացրեց և տեսավ Աստծու բանակը բանակած։ Նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները։


Դավիթը հասավ Մաանայիմ, իսկ Աբեսաղոմն ինքը և նրա հետ ամբողջ Իսրայելն անցան Հորդանան գետը։


Գաղաադացի Բերզելին եկավ Ռոգելիմից և արքային անցկացրեց Հորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչև Հորդանան գետի մյուս կողմը։


Սավուղի զորավար Աբենները՝ Ների որդին, վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին ու տարավ Մաանայիմ


Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։


Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։


Ադդովի որդի Այինադաբը՝ Մաանայիմում,


Գադի ցեղից տվեցին Գաղաադում գտնվող Ռամովթը՝ իր արվարձաններով, Մաանայիմը՝ իր արվարձաններով,


Դրանք են՝ Ռուբենի ցեղի շրջանի դաշտային մասում՝ անապատում գտնվող Բոսոր քաղաքը, Գադի ցեղի շրջանի Ռամովթ քաղաքը՝ Գաղաադում, և Մանասեի ցեղի շրջանի Գաղոն քաղաքը՝ Բասանում։


Եսեբոնից մինչև Մասփայի Հռամոթը, Բոտանիմը, Մաանայիմը, մինչև Դաբիրի սահմանները,


Նրանց սահմանները եղան Մաանայիմից սկսած ամբողջ Բասանը՝ Բասանի արքա Օվգի ամբողջ թագավորությունը, Հայիրի բոլոր ավանները, որոնք Բասանում են. վաթսուն քաղաք։


Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։


Կեդսոնը և նրա արոտավայրերը, Մասփան և նրա արոտավայրերը, ընդամենը չորս քաղաք։


Եսեբոնը և նրա արոտավայրերը, Ազերը և նրա արոտավայրերը, ընդամենը չորս քաղաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ