Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 21:39 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Եսեբոնն իր շրջակա ագարակներով և Հազերն իր շրջակա ագարակներով. ընդամենը չորս քաղաք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Եսեբոնը և նրա արոտավայրերը, Ազերը և նրա արոտավայրերը, ընդամենը չորս քաղաք։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 21:39
14 Խաչաձեւ Հղումներ  

Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազեր ծովն են հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։


Եսբոնը՝ իր ագարակներով, և Հազերը՝ իր ագարակներով։


դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։


Եսեբոնն ու նրա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոնը, Բամոթ-Բահաղը և Բեթմեելմոնը,


Ռուբենի որդիներն էլ կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեն, Կարիաթեմը,


Ատրոթ-Սոփանը, Հազերը, Հոգբեհան,


«Ադարոդը, Դեբոնը, Հազերը, Նամրան, Եսեբոնը, Եղեաղեն, Սեբաման, Նաբավը և Բեան,


Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։


Նրանց սահմանը եղավ Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, Ամմոնի որդիների երկրի կեսը մինչև Արոեր, որը Ռաբբայի դիմացն է,


Գադի ցեղից Գաղաադում սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Ռամոթն իր շրջակա ագարակներով. նաև Մանայիմն իր շրջակա ագարակներով,


Ղևտացիների ազգատոհմերից մնացած Մերարիի որդիների վիճակով ստացած բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։


Քեբրոնյաններից գլխավորն էր Հերիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում Քեբրոնի սերունդների և տոհմերի քննություն կատարվեց Գաղաադի Հազեր բնակավայրում, և նրանց մեջ գտնվեցին քաջազուն տղամարդիկ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ