Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 2:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ կինն ասաց. «Թող լինի ձեր ասածի պես, թող այդպես լինի»։ Ու արձակեց նրանց, և նրանք գնացին։ Եվ նա կարմիր նշանը կապեց պատուհանին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ կինն ասաց. «Ձեր ասածի պես թող լինի»։ Ապա թույլ տվեց նրանց, ու նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 2:21
6 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիները գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին։


Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։


Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։


իսկ դու, երբ մենք մտնենք քաղաքը, այս կարմիր պարանը որպես նշան կդնես և կկապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, և քո հորը, քո մորը, քո եղբայրներին և քո հոր ամբողջ տունը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։


Իսկ եթե մեկը վնասի մեզ, կամ հայտնես մեր այս գործը, մենք ազատ կլինենք քեզ տված մեր երդումից»։


Նրանք գնացին ու հասան լեռնակողմը և այնտեղ մնացին երեք օր, մինչև որ փնտրողները հետ դարձան։ Փնտրողները հետախուզեցին ամբողջ ճանապարհը, բայց չգտան նրանց։