ՀԵՍՈՒ 18:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն ցեղից ինձ երեքական մա՛րդ տվեք, ես կուղարկեմ նրանց, որ վեր կենան անցնեն երկրով և չափագրեն այն իմ առաջ՝ պարզելով, թե ինչպե՛ս պետք է բաժանել այն»։ Նրանք եկան նրա մոտ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն ցեղից երեք մա՛րդ բերեք, և ես նրանց կուղարկեմ, որ վեր կենան շրջեն այդ երկրում, չափագրեն այն ըստ իրենց ժառանգության և վերադառնան ինձ մոտ։ |
«Մարդի՛կ ուղարկիր՝ հետախուզելու քանանացիների երկիրը, որ ես իբրև կալվածք տալու եմ Իսրայելի որդիներին։ Յուրաքանչյուր ցեղից մի մարդ, նրանց նահապետական տների ամենագլխավորներին ուղարկի՛ր»։
Հեսուն նրանց ասաց. «Մինչև ե՞րբ պետք է ծուլանաք և չմտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեզ տվեց Տերը՝ մեր հայրերի Աստվածը։
ու նա երկիրը նրանց մեջ յոթ մասի բաժանեց։ Եվ ասաց. «Հուդայի ցեղը թող մնա հարավում, Հովսեփի որդիները՝ հյուսիսում,
իսկ դուք երկիրը բաժանե՛ք յոթ մասի և չափագրությունը բերեք ներկայացրե՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կգցեմ։
Մարդիկ գնացին, շրջեցին երկրում, հետազոտեցին ու տեսան երկիրը և այն ըստ նրա քաղաքների յոթ բաժին անելով՝ չափագրեցին մի գրքի մեջ և բերեցին Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։