Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Մարդի՛կ ուղարկիր՝ հետախուզելու քանանացիների երկիրը, որ ես իբրև կալվածք տալու եմ Իսրայելի որդիներին։ Յուրաքանչյուր ցեղից մի մարդ, նրանց նահապետական տների ամենագլխավորներին ուղարկի՛ր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 13:2
12 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր հայրերը նույն կերպ չվարվեցի՞ն, երբ նրանց ուղարկեցի Կադեսբառնեայից, որպեսզի հետախուզեն երկիրը։


նաև ամեն մի ցեղից վերցրե՛ք մեկական իշխան, որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջև։


Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։


Իսկ Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր Իսրայելի ծերերից յոթանասուն այր, որոնք ժողովրդի ավագներն ու ղեկավարներն են։ Նրանց Վկայության խորա՛ն առաջնորդիր և կանգնեցրո՛ւ քո կողքին։


Ձեզ հետ ամեն ցեղից նահապետական մի տան իշխան թող լինի։


Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։


Եվ Մովսեսը, անսալով Տիրոջ խոսքին, ուղարկեց նրանց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի որդիների գլխավորներն էին։


Եվ երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք անտեսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու խոսքը, չհավատացիք նրան, և չանսացիք Տիրոջ ձայնին։


Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։


Այժմ դուք Իսրայելի որդիներից տասներկու ա՛յր ընտրեք, ամեն ցեղից մի այր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ