ՀԵՍՈՒ 17:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ իսրայելացիները զորացան, նրանք հնազանդեցրին քանանացիներին, բայց ամբողջովին չբնաջնջեցին նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Իսրայելի որդիները զորացան, հարկատու դարձրին քանանացիներին, բայց նրանց ամբողջովին չհալածեցին։ |
Սավուղի տան ու Դավթի տան միջև սաստիկ պատերազմ եղավ։ Դավթի տունը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր։
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։
Աճե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ մինչև հավիտենության օրը։ Ամեն։
Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Նաալոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ և նրան հարկատու եղան։
Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամյուսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակվեց այդ երկրում ապրող քանանացիների մեջ, իսկ Բեթսամյուսի և Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։
Եվ ամորհացիներն սկսեցին բնակվել Մուրտաստանի լեռան վրա, որտեղ արջեր և աղվեսներ կային՝ Մուրտաստանում և Սաղապինում։ Հովսեփի ձեռքը ծանրացավ ամորհացիների վրա, և հարկատու եղան նրանց։