ՀԵՍՈՒ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մանասեի որդիները չկարողացան բնաջնջել այս քաղաքները, և քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մանասեի որդիները չկարողացան հալածել այս քաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։ |
Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։