և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։
ՀԵՍՈՒ 16:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփրեմի որդիներին քաղաքներ տրվեցին նաև Մանասեի որդիների ժառանգության մեջ, առանձնացված, բոլոր քաղաքներն իրենց ավաններով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաև Եփրեմի որդիների համար առանձնացված քաղաքները Մանասեի որդիների ժառանգության մեջ են, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով։ |
և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։
Սրանք են նրանց կալվածքներն ու բնակավայրերը. Բեթելը և նրա գյուղերը՝ արևելյան մասում, Գազերն ու իր գյուղերը, Սյուքեմն ու իր գյուղերը մինչև Գազա ու դրա գյուղերը,
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։
Թափուայից սահմաններն անցնում են արևմուտք՝ Կանայի հեղեղատը և վերջանում են ծովակողմում։ Այս է Եփրեմի ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
Սահմանները հարավային կողմից իջնում են Կանայի ձորը, Հայիրի ձորի դիմաց, և Եփրեմի բևեկնի ծառն ընկնում է Մանասեի քաղաքի մեջ։ Մանասեի սահմանը հյուսիսից գնում է մինչև հեղեղատը և վերջանում է ծովում։